Հարցազրույց

13.07.2023 19:30


Էրդողանը ճիշտ է ասում՝ 2025թ․ ուրվագծվում է հայերի ցեղասպանության առաջին փուլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Էրդողանը ճիշտ է ասում՝ 2025թ․ ուրվագծվում է հայերի ցեղասպանության առաջին փուլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Ի՞նչ է բանակցելու և ի՞նչ է զիջելու Փաշինյանը՝ հուլիսի 15-ին նախատեսվող Ալիևի հետ հանդիպման ժամանակ․ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն այդ հանդիպումից դրական սպասելիք չունի։ Փաշինյանը, ըստ քաղաքագետի, հանդիպման է գնալու հետևյալ օրակարգով․ «Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ կարգավիճակի և Հայաստանը պետք է համաձայնվի, որ անկլավներ հանձնվեն և սկսվի դրա հիման վրա սահմանագծման ու սահմանազատման գործընթացը, որտեղ Ադրբեջանը չի ճանաչում այն քարտեզները, որը ներկայացնում են ռուսները կամ այլ շրջանակներ։ Սա է խնդիրը։ Այսինքն՝ կարելի է ասել, որ Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են հայկական կազմավորումների դեմոնտաժում սկզբից Լեռնային Ղարաբաղը, հետո՝ Հայաստանի հանրապետությունը և մեր ժողովուրդը պետք է հասկանա ինչ է կատարվում իրականում։ Եթե վաղը կամ մյուս օրը ականատես լինեն նոր ղեցասպանության, մենք այլևս բարոյական իրավունք չենք ունենա որևէ մեկին մեղադրել ՝ ամերիակցիներին, ռուսներին, ֆրանսիացիներին, որովհետև մենք մեր ձեռքերով ենք այս ամենն իրականացնում․․․ Դրանից հետո մենք կավարտենք մեր պատմական դարաշջանը՝ հավասարվելով, օրինակ, ասորիներին՝ չունենալով ո՛չ պետականություն, ո՛չ մշակութային ինքնավարություն»։

«Իշխանությունը ցինիկաբար զգալով, որ բացել է արդեն «օվերտոնի պատուհանները» և բթացված է հասարակության գիտակցությունը, կամաց-կամաց գնում է փուլային զիջումների․․․ Արցախը, բառի բուն իմաստով, «լենինգրադյան բլոկադայի» մեջ է, ամբողջապես շրջափակված է, իսկ այսօր Երևանում մարդիկ քննարկում են՝ երբ պետք է գնան հանգստի, սա անբարոյական մթնոլորտ է, որ ցույց է տալիս մեր ժողովրդի անկման աստիճանը, հետևանքը լինելու այն, որ հայ ժողովուրդն առնչվելու է նոր ցեղասպանության․ եթե մտածում եք դա միայն Լեռնային Ղարաբաղին է վերաբերվում չարաչար սխալվում եք, ԼՂ-ը լինելու է առաջին քայլը, երկրորդը՝ Սյունիքը, երրորդը՝ ամբողջ Հայաստանը․ մենք հիմա ապրում ենք 1912-1914 թթ․ ժամանակահատվածում, որից հետո լինելու է այն նոր ցեղասպանությունը, որի մասին արդեն «ավետում» են Ալիևն ու Էրդողանը»,-ասում է քաղաքագետը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այսօրվա իշխանություններն արդեն համաձայնել են, որ Հայաստանը դեմ չէ ռուսական զորքերը դուրս բերվեն Արցախից, ուստի, ասում է քաղաքագետը, 2025 թվականը նշմարվում է արցախցիների ցեղասպանության փուլը․ «Այսինքն՝ ռուսական զորքը դուրս կբերվի այնտեղից, արցախցիների մեծ մասը, բնականաբար, դուրս կգա Արցախից, ովքեր էլ մնան, նրանց հետ կվարվեն նույն կերպ, ինչպես՝ Սումգայիթում արեցին։ Էրդողանը ճիշտ է ասում՝ 2025 թվականին ուրվագծվում է հայերի ցեղասպանության առաջին փուլը»։

«Հայաստանն այսօր ունի հակահայկական իշխանություն, բոլորը գիտեն այդ մասին, բայց հանգիստ դիտում են, թե այս հակապետական իշխանությունը ինչքան է ոտնահարելու իրենց շահերը․․․ Այսօր դեռ արցախցին է հասկանում վտանգը, որովհետև ուղիղ կերպով իր վրա է զգում, Հայաստանի ժողովուրդը դեռ չի հասկանում, բայց մեկ, երկու տարի հետո հայտնվելու է արցախցիների վիճակում»,-նշում է մեր զրուցակիցը։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը