Օրերս լրահոսում մի պահ ակտիվորեն շրջանառվեց Վրատանի նախկին նախագահ, ապա Ուկրաինայում ապաստանած և Օդեսան ղեկավարած, ապա կրկին Վրաստանում ու բանտում հայտնված Միխեիլ Սահակաշվիլու լուսանկարը, եթե չենք սխալվում՝ բանտային հիվանդանոցում արված: Ժողովրդական բառուբանով ասած՝ «սարի պես տղան պարսատիկի քար էր դարձել»: Հյուծված, տանջահար, կարծես Միխեիլ Սահակաշվիլու շողքը լիներ:
Իսկ կար ժամանակ, որ նրան օրինակ էին բերում, մատով էին ցույց տալիս, որպես նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին հաջողված «գունավոր հաղափոխության» (բուն ԽՍՀՄ փլուզումը չհաշված) առաջնորդ, որպես Վրաստանի փրկիչ: Ճիշտ է, նաև հետագայում պատերազմական արկածախնդրության դիմած ու Վրաստանի՝ առանց այդ էլ կորցնելիք Աբխազիան և Հարավային Օսեթիան գրեթե լիարժեք կորցնելու պատասխանատուն էլ է ինքը:
Հետո Ուկրաինայում նախագահական աթոռին դրված Վոլոդիմիր Զելենսկին երևաց ինչ-որ մի տեղ՝ եվրոպական տարբեր ղեկավարների միջավայրում, բայց մի տեսակ՝ մենակ ու շշկռված: Իհարկե, քանի դեռ Արևմուտքը նրա միջոցով շարունակում է պատերազմը Ռուսաստանի դեմ՝ հնարավորինս թուլացնելով թե՛ մեկին, թե՛ մյուսին, Զելենսկին պետք է նրանց, որպես «գործիք»: Բայց չի կարելի բացառել, որ հետագայում նրան էլ մի օր լուսանկարեն բանտային հիվանդանոցի «թատերախմբում»:
Թե որտե՞ղ կնկարվի մեր երկրի «տնաքանդը»՝ Նիկոլ Փաշինյանը, դժվար է վստահ կանխատեսել. գուցե իր նախընտրելի «գնդակահարության պատի տակ», գուցե Նուբարաշենում գտնվող հայտնի հիմնարկում (բանտի մասին չէ խոսքը), իսկ միգուցե ընդհանրապես նրա լուսանկարները տարածվեն մոլորակով մեկ: Եթե խելք ու բնազդ ունենա, ապա կարող է հումանիտար միջանցքից օգտվել:
Չէ, ինչ էլ ասվի, դաժան նախշերով են գծվում կամ ուրվագծվում ԱՄՆ-ին (գերազանցապես) ծառայող «գունավոր» խառնակչություններն առաջնորդողների ճակատագրերը: Այ, եթե Սպիտակ տանն ավելի մարդասեր լինեին, երևի ինչ-որ տեղ, ասենք՝ Մայամիի մոտակայքում կամ, ենթադրենք, Վայոմինգի ահռելի տարածքում մի խրճիթ կկառուցեին՝ «Գունավոր առաջնորդների ընդունման կետ» ցուցանակով...
Հա, քիչ էր մնում Սվետլանա Տիխանովսկայայի մասին մոռանայինք: Այն տիկնոջը, որը մի երկու տարի առաջ նշանակվել էր որպես Բելառուսում «գունավոր» հեղաշրջման առաջնորդ: Բայց Բելառուսում արևմտա-ամերիկյան հաշվարկները չանցան, քանի որ Բելառուսը ոչ միայն ավելի ամուր պետություն է, այլև, ըստ էության, դա, ասել երգիծաբան Զադորնովի՝ մի խոշոր պարտիզանական ջոկատ է, որ խրամատավորվել է Եվրոպայի կենտրոնում ու ոչ մի թիզ չի զիջում:
Ամեն դեպքում՝ Տիխանովսկայան թվարկվածների շարքում առանձնանում է ոչ միայն նրանով, որ կին է, այլև նրանով, որ նրա գլխավորած հեղաշրջումը չստացվեց և տերերի պլանները ձախողվեցին:
Մյուս կողմից, եթե՝
-Սահակաշվիլին հիմա դանդաղ մեռնում է վրացական բանտում,
-Զելենսկին լքվածի տեսք ունի,
-Նիկոլ Փաշինյանը այնպիսի բաներ է արել, որ Սահակաշվիլու ներկայիս վիճակին կարող է միայն երանի տալ հետագայում,
-ապա Տիխանովսկայան բավականին հաջող փախավ ու ապաստանեց ապահով երկրում:
Օգտագործված «գործիքների» ճակատագրերը կանխատեսելի են, սակայն դրանք մեզ, անկեղծ ասած, բացարձակապես չեն հետաքրքրում: Իսկ այն, որ այդ «գործիքների» ու նրանց թելերը քաշողների մեղքով ամբողջ ժողովուրդների, պետությունների, միլիոնավոր ու միլիոնավոր մարդկանց ճակատագրեր են խեղվում, կործանվում, խաթարվում, դա էլ արդեն ոչ հիշատակված «գունավոր առաջնորդներին» է հետաքրքրում, ոչ էլ նրանց պատվիրատուներին, առավել ևս:
Օգտագործված «գործիքների» կանխատեսելի ճակատագրերը

Արթուր Խայթ