Քաղաքական

13.07.2023 12:20


Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում

Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում

Նիկոլ Փաշինյան–Շառլ Միշել–Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ես արդեն հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ` հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,-ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի զատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը։

Հիշեցնենք` հունիսի 1-ին Մոլդովայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:

Հանդիպումից հետո Շառլ Միշելը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 21-ին իր մասնակցությամբ ևս մեկ հանդիպում է նախատեսվում Բրյուսելում։

Հնգակողմ հանդիպումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին բանակցություններ էին անցկացրել Բրյուսելում ՝ Միշելի, իսկ մայիսի 25-ին Մոսկվայում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը