Քաղաքական

13.07.2023 10:32


ՌԴ խաղաղապահները կլքեն Արցախը՝ մինչև 2025թ. Էրդողան

ՌԴ խաղաղապահները կլքեն Արցախը՝ մինչև 2025թ. Էրդողան

2025 թվականին Ռուսաստանը կլքի Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովից հետո ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա, մասնավորապես, նշել է, թե Արցախում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները կմնան նշանակված վայրերում՝ մինչև 2025 թվականը՝ պատմական Արցախի տարածքները վերագրելով Ադրբեջանին։

«2025 թվականին Ռուսաստանը կլքի տարածքը։ Ես հավատում եմ, որ Մոսկվան հավատարիմ կմնա կնքված համաձայնագրին»,-հավելել Է Էրդողանը։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը