Լրահոս

17.10.2011 16:41


Կենտրոնական Ամերիկայում հեղեղներից զոհվել է 80 մարդ

Կենտրոնական Ամերիկայում հեղեղներից զոհվել է 80 մարդ

Կենտրոնական Ամերիկայում հեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է 80 մարդ։ Տարերային աղետից առաջին հերթին տուժել են Սալվադորի, Գվադեմալայի, Հոնդուրասի և Նիկարագուայի տարածքները։ «Ֆրանս պրես» գործակալությունը հաղորդում է, որ չդադարող անձրևներից այդ տարածաշրջանում ջրի տակ են անցել ավտոճանապարհներ, մի քանի բնակավայրեր կտրվել են աշխարհից, հազարավոր ընտանիքներ զրկվել տներից։

Ամենից շատ տուժել է Սալվադորը, որտեղ աղետից զոհվել է 32 մարդ։ Երկրի նախագահ Մաուրիսիո Ֆունեսի խոսքերով՝ ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել աղետի վայրից։ Կառավարությունն արդեն հայտարարել է միջազգային մարդասիրական օգնության անհրաժեշտության մասին։

Գվադեմալայում զոհվել է 28 մարդ, երկուսի գտնվելու վայրն անհայտ է։ Հորդառատ անձրևները տեղում են արդեն հինգ օր, իսկ օդերևութաբանների կանխատեսումներով՝ դրանք դեռ կշարունակվեն։

Հոնդուրասում իշխանությունները հայտարարել են 12 զոհի մասին։ Նախագահ Պորֆիրիո Լոբոն հայտարարել է երկրի հարավում արտակարգ իրավիճակ կիրառելու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը