Քաղաքական

12.07.2023 16:00


Ադրբեջանը կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ վիրավոր կա

Ադրբեջանը կրակ է բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ վիրավոր կա
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն այսօր՝ ժամը 05:30-ին, կրկին կրակ էր բացել Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, դարձյալ զինծառայող էր վիրավորվել։

Այս խորագրի վերջին նյութերը