Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, Վենեսուելայում նախագահ Ուգո Չավեսին բուժող վիրաբույժը հայտարարել է, որ նման ախտորոշմամբ Չավեսը կարող է ապրել երկու տարուց ոչ ավելի։
Բժիշկը հայտարարել է, որ Չավեսի մոտ գոտկատեղից ներքև ուռուցք է հայտնաբերվել, դրա համար էլ շատ ուժեղ քիմիաթերապիայի կուրս է անցնում։ Ինչպես կարծում է բժիշկը, Չավեսի հենց այս հիվանդությունն է եղել պատճառը, որ նախագահական ընտրությունները 2012թ. դեկտեմբերից տեղափոխեն հոկտեմբեր։
Ավելի վաղ այս մասին հայտարարել էր Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ԱՄՆ նախկին դեսպան Ռոջեր Նորեգը, ով Կարակասին մեղադրել էր ճշմարտությունը քողարկելու համար։
–Աղբյուրները պնդում են, որ Չավեսի առողջական վիճակը բավական լուրջ է գնահատվում, իսկ քաղցկեղի բուժումը չի տալիս բժիշկների կողմից ակնկալվող արդյունքը,–ասել էր նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 25–ին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել էր, որ չնայած հիվանդությանը՝ մտադիր է առաջադրվելու 2012թ. նախագահական ընտրություններին։
Ուգո Չավեսին ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել