Արաբական պետությունների լիգան քննարկելու է Սիրիայի անդամությունը կասեցնելու հարցը
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ–պետությունների ԱԳՆ ղեկավարներն արտահերթ հանդիպում կանցկացնեն Կահիրեում, որտեղ կքքնարկեն Սիրիայի՝ այդ կազմակերպությանն անդամության կասեցման հարցը։ Սակայն ԱՊԼ–ին անդամակցող որոշ երկրներ դեմ են այդ քայլի կիրառմանը։ Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը հաղորդել է ԱՊԼ անդամ–պետություններից մեկի մշտական ներկայացուցիչը։
«Արտակարգ հանդիպման ժամանակ կքննարկվի Սիրիայի անդամությունը կասեցնելու հարցը»,–հաղորդել է գործակալության աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արաբական պետությունների լիգան Սիրիայի նախագահ Բաշար Ասադից պահանջում է զորքերի դուրսբերման ժամանակացույց ներկայացնել այն քաղաքներում, որտեղ ընթանում են հակակառավարական ցույցեր, և դադարեցնել քաղաքացիական բնակչության սպանությունները։
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Սիրիայից հետ են կանչել իրենց դեսպաններին Սիրիայի կառավարության կողմից ընդդիմության ցույցերի ճնշման համար։
Այս տարվա սկզբում Արաբական պետությունների լիգան կասեցրել էր Լիբիայի անդամությունը՝ կապված երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերի՝ ապստամբների բողոքի գործողությունները ճնշելու հանգամանքի հետ։