Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացրել (տեսանյութ)
Փաստաբանները եռօրյա բողոքի ակցիա են իրականացնում, որի մեկնարկը սկսել են երթով՝ դեպի ՆԳ նախարարության շենք, նրանք պահանջում են ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը, ով ըստ իրենց, պասիվ վարքագիծ է դրսևորել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ՝ մասնագիտական գործունությունը իրականացնելու ժամանակ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու փաստի կապակցությամբ։
«Ուզում ենք իրավական վարքագծի դրսևորում տեսնել պետական մարմինների կողմից, այն մարմինների, որոնք ջանասիրաբար խախտում են մարդկանց իրավունքները, իսկ այդ մարդկանց իրավունքների խախտումները իրենց կաշվի վրա զգում են փաստաբանները։ Այս դեպքում նորից բռնություն տեսանք փաստաբանի նկատմամբ իր գործունության շրջանակներում։
Մարդը մտել էր իրավական օգնություն ցուցաբերելու, ստացվել էր, որ կարճ ժամանակ անց ինքն էր իրավական օգնության անհրաժեշտություն զգացել՝ ենթարկվելով բռնության։ Այսպիսի իմիջիայլոց վարքագիծ ուժային կառույցների ու իշխանությունների կողմից, ես իմ պրակտիկայում երբեք չեմ տեսել։ Դրանից հետո մարդիկ շարունակեցին պաշտոնավարել ու դա դիտվեց որպես խրախուսում՝ փաստաբանների նկատմամբ ուժի գործադրման։ Ստացվում է, որ ոստիկաններն ուղղակի բռնության են ենթարկում փաստաբանին՝ իր գործունեությունը իրականացնելու համար, այս իրավիճակում շուտով այդ ոստիկաններն են ունենալու փաստաբանի կարիք, երբ իրենք բռնանում էին փաստաբանին, հիմա ինչպե՞ս են օգտվելու փաստաբան ունենալու իրենց իրավունքից»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Գևորգյանը։
Վերջինս նշեց, որ ստեղծված իրավիճակում ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը պասիվ վարքագիծ է դրսևորել։
«Իրենք իրենց անգործության են մատնել, սպասեցին, մինչև ԱԱԾ քննչական դեպարտամենտը կիրառեց պաշտոնավարման կասեցման միջոցը։ Չնայած մեկ մարմին իրեն իրավաչափ դրսևորել, բայց ոստիկանության պետը մինչև վերջ անդրդվելի մնաց՝ դրանով խրախուսելով փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնությունը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ 2023թ. հուլիսի 6-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ: Փաստաբաններն արձանագրել են իրավասու մարմինների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:
Արձանագրել են, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն առ այսօր շարունակում են պաշտոնավարել և փաստաբանների կողմից իրականացված բողոքի ակցիաները, այդ թվում՝ մեկ օրյա դատարաններից և նախաքննության մարմիններից հրաժարվելու ակցիան, որևէ արդյունք չեն տվել:

Աղբյուրը՝ tert.am