Լրահոս

17.10.2011 13:59


Ֆրանսիայի դեսպան. «Սարկոզիի այցելությունը վերահաստատեց Հայաստանին օժանդակելու Ֆրանսիայի պատրաստակամությունը»

Ֆրանսիայի դեսպան. «Սարկոզիի այցելությունը վերահաստատեց Հայաստանին օժանդակելու Ֆրանսիայի պատրաստակամությունը»

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր ասուլիսում հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը սպասված էր։

–Սարկոզիի այցելությունը վերահաստատեց ապագա զարգացման գործում Հայաստանին օժանդակելու Ֆրանսիայի պատրաստակամությունը,–ընդգծել է նա։

Մեջբերելով իր երկրի նախագահի ելույթը՝ Անրի Ռենոն շեշտել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ դիմագրավելու երկրի առջև ծառացած խնդիրներին։

Դեսպանը կարևորել է այն հանգամանքը, որ Սարկոզին Հայաստանում բավական ընդգծված ուղերձ հնչեցրեց Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով։

Նրա խոսքերով՝ Ֆրանսիայի նախագահի այցի նպատակներից էր նաև Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության ոլորտների և ճյուղերի ընդլայնումը։

Գնահատելով Հայաստան–Ֆրանսիա տնտեսական հարաբերությունները՝ դեսպանը նշել է, թե դրանք բավական բարձր մակարդակի վրա են։ Նա հայտարարել է, որ Ֆրանիսան Հայաստանում երկրորդ խոշոր ներդրողն է, իսկ Արևմուտքի  ներդրողներից՝ թիվ մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը