Մեր քաղաքականությունը վարում ենք ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահերից ելնելով. Բայրամովն արձագանքել է Զախարովայի՝ Լաչինի միջանցքը բացելու կոչին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովայի հայտարարությունը Լաչինի ճանապարհի արգելափակման վերաբերյալ, ասել է, որ կոչերը լսել, վերլուծել պետք է, բայց Ադրբեջանն իր քաղաքականությունը վարում է ոչ թե առաջնորդվելով ինչ-որ մեկի կոչերով, այլ ազգային շահերից ելնելով:
Հիշեցնենք, որ ճեպազրույցումյ Զախարովան ասել էր, որ Մոսկվան ծայրահեղ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերով և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների՝ քաղաքացիական նպատակներով անխոչընդոտ տեղաշարժը»,-նշել էր Զախարովան։
«Իհարկե, կոչերը պետք է լսել։ Կարևոր է դրանք վերլուծել, և մենք դա անում ենք, տալիս ենք համարժեք պատասխաններ... Ադրբեջանն իր տեսակետն ունի հարցեր միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու վերաբերյալ։ Մենք մեր քաղաքականությունը վարում ենք ոչ թե ինչ-որ մեկի կոչերով, այլ մեր ազգային շահերից ելնելով։ Վստահ ենք, որ այս քաղաքականությունը դրական արդյունքների կբերի»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ Բաքուն նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ այս տարվա ապրիլի 23-ին ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքի սկզբում Հակարի գետի կամրջի վրա:

Աղբյուրը՝ tert.am