Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում քննարկվել է կոալիցիոն գործընկերներին նոր հուշագիր առաջարկելու մասին հարցը: Ըստ այդ լուրերի՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է.
«Ով միացավ՝ միացավ, ով չէ՝ մենք միայնակ կգնանք ընտրությունների։ Չնայած կարելի է ավելի լայն կոալիցիա ստեղծելու մասին էլ մտածել, բայց դա այս փուլի խնդիրը չէ»:
«7օր»–ը Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ, «Ազգային համագործակցության հիմնադրամի» գործադիր տնօրենԱրշակ Սադոյանից հետաքրքվել է՝ եթե ՀՀԿ–ն իրեն առաջարկի միանալ կոալիցիոն այդ նոր հուշագրին, կհամաձայնի՞։
Ա. Սադոյանը պատասխանել է, որ նման առաջարկ իրենց կուսակցությանը չի եղել։
–Բայց եթե ՀՀԿ–ն ընդունի ԱԺԴ–ի հիմնական բոլոր սկզբունքները և մոտեցումները, եթե ղեկավարվի այն մեխանզիմներով, որ ԱԺԴ–ն գտնում է ճիշտ է, ապա որևէ խնդիր չունենք։ Բայց եթե շարունակելու են նույն կերպ, ապա ո՞նց կարող ենք միավորվել, եթե մեր մոտեցումները տարբեր հարցրերում տարբեր են,–ասել է Ա. Սադոյանը։
Նա մասնավորեցրել է, թե ՀՀԿ–ի հետ ԱԺԴ–ի ունեցած ամենաակնհայտ հակասությունն այն է, որ ՀՀԿ–ն հայտարարում է՝ ցեղակրոն կուսակցություն է, իսկ իրենք ազգային ժողովրդավարների կուսակցություն են։
–Օրինակ՝ մենք առաջարկում ենք ստեղծել Հայաստան մայրաքաղաք–պետությունը՝ համազգային կառույցների միասնական համակարգ՝ աշխարհով մեկ,–նշել է Ա. Սադոյանը՝ ավելացնելով նաև, որ ՀՀԿ–ի հետ բազմաթիվ հարցերում ԱԺԴ–ն նմանություններ էլ ունի։
Արշակ Սադոյանը կմիանա Սերժ Սարգսյանի՞ն
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում քննարկվել է կոալիցիոն գործընկերներին նոր հուշագիր առաջարկելու մասին հարցը: Ըստ այդ լուրերի՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է.
«Ով միացավ՝ միացավ, ով չէ՝ մենք միայնակ կգնանք ընտրությունների։ Չնայած կարելի է ավելի լայն կոալիցիա ստեղծելու մասին էլ մտածել, բայց դա այս փուլի խնդիրը չէ»:
«7օր»–ը Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ, «Ազգային համագործակցության հիմնադրամի» գործադիր տնօրեն Արշակ Սադոյանից հետաքրքվել է՝ եթե ՀՀԿ–ն իրեն առաջարկի միանալ կոալիցիոն այդ նոր հուշագրին, կհամաձայնի՞։

7or.am