Արցախը շրջափակված է նախորդ տարվա դեկտեմբերից: Հիմա այն պաշարման մեջ է:
Եթե ոմանց թվում է, թե այդ ամենը միայն Արցախին է վերաբերում և 120 հազար մեր հայրենակիցներին, ապա նրանք չարաչար սխալվում են:
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝Նիկոլ Փաշինյանըսեղանի վրա դրել էՀայաստանի հարցը: Վաշինգտոնյան հարթակում հայ-ադրբեջանական բանակցություններն արդեն Արցախի թեմայով չեն: Ավելի ճիշտ՝ միայն Արցախի թեմայով չեն:
Երբ փակվեց Բերձորի (Լաչինի) միջանցքը, միացվեց Հայաստան պետության հետհաշվարկը: Միացվեց հայ-իրանական ցամաքային կապը կտրելու և Հայաստանի անվտանգությունը և գոյությունը հարցականի տակ դնելու ժամացույցը: Դա է պատճառը, որ Ադրբեջանը Հայաստանը ներկայացնում է որպես սեփական տարածք: Բանն այս պահին հասել է եղանակի տեսությանը, բայց ամեն ինչ սկսում է «բնության ու բնապահպանական» թեմաներով: Ի դեպ, Նիկոլից ադրբեջանցիները պահանջում են փակել Հայաստանի հանքերը (տնաբույծ «բնապահպանիստները», ամենայն հավանականությամբ, կմիանան ադրբեջանցի իրենց գաղափարակից ընկերներին):
Վաշինգտոնը խնդիր է դրել մեր տարածաշրջանում զրոյացնել ռուսական գործոնը և Իրանի դեմ գործելու հնարավորություն ստանալ: Իսկ դա նշանակում է, որ այստեղ դոմինանտային է դառնալու թուրք-ադրբեջանական գործոնը: Հայաստանն ու Արցախն այդ ծրագրերում մանրադրամ են՝ Թուրքիային ու Ադրբեջանին տրվելիք բոնուս:
Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է այս ամենը, բայց հանուն սեփական անվտանգության ու նյութական շահերի՝ սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը:
Եվ այսպես, պաշարված է Արցախը և միացված է Հայաստանի ժամացույցը՝ հետհաշվարկով: Ժամանակը սուղ է, բայց դեռ կարելի է վիճակ փոխել:
Որքան ժամանակ ունի Հայաստանը
Արցախը շրջափակված է նախորդ տարվա դեկտեմբերից: Հիմա այն պաշարման մեջ է:
Եթե ոմանց թվում է, թե այդ ամենը միայն Արցախին է վերաբերում և 120 հազար մեր հայրենակիցներին, ապա նրանք չարաչար սխալվում են:
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Նիկոլ Փաշինյանը սեղանի վրա դրել է Հայաստանի հարցը: Վաշինգտոնյան հարթակում հայ-ադրբեջանական բանակցություններն արդեն Արցախի թեմայով չեն: Ավելի ճիշտ՝ միայն Արցախի թեմայով չեն:
Երբ փակվեց Բերձորի (Լաչինի) միջանցքը, միացվեց Հայաստան պետության հետհաշվարկը: Միացվեց հայ-իրանական ցամաքային կապը կտրելու և Հայաստանի անվտանգությունը և գոյությունը հարցականի տակ դնելու ժամացույցը: Դա է պատճառը, որ Ադրբեջանը Հայաստանը ներկայացնում է որպես սեփական տարածք: Բանն այս պահին հասել է եղանակի տեսությանը, բայց ամեն ինչ սկսում է «բնության ու բնապահպանական» թեմաներով: Ի դեպ, Նիկոլից ադրբեջանցիները պահանջում են փակել Հայաստանի հանքերը (տնաբույծ «բնապահպանիստները», ամենայն հավանականությամբ, կմիանան ադրբեջանցի իրենց գաղափարակից ընկերներին):
Վաշինգտոնը խնդիր է դրել մեր տարածաշրջանում զրոյացնել ռուսական գործոնը և Իրանի դեմ գործելու հնարավորություն ստանալ: Իսկ դա նշանակում է, որ այստեղ դոմինանտային է դառնալու թուրք-ադրբեջանական գործոնը: Հայաստանն ու Արցախն այդ ծրագրերում մանրադրամ են՝ Թուրքիային ու Ադրբեջանին տրվելիք բոնուս:
Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է այս ամենը, բայց հանուն սեփական անվտանգության ու նյութական շահերի՝ սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը:
Եվ այսպես, պաշարված է Արցախը և միացված է Հայաստանի ժամացույցը՝ հետհաշվարկով: Ժամանակը սուղ է, բայց դեռ կարելի է վիճակ փոխել:
Կորյուն Մանուկյան