Աշխարհ

17.10.2011 13:10


Ֆրանսիայի դեսպան. «ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում Ֆրանիսան կողմնակից է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի պահպանմանը»

Ֆրանսիայի դեսպան. «ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում Ֆրանիսան կողմնակից է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի պահպանմանը»

Այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։ Պատասխանելով այն հարցին, թե վերջերս լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է՝ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման նախաձեռնողը դառնա, ասել է, թե ինքն էլ է նման լուրեր կարդացել մամուլում։

–Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորության մասին ես դեռևս տեղեկություններ չունեմ,–ընդգծել է Ֆրանսիայի դեսպանը։

Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ստանձնել է այդ նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը, և Ֆրանսիան ու Եվրամիությունը հակված են այդ ձևաչափի պահպանմանը։

Նա ընդգծել է, որ չլուծվող հակամարտություններ չկան։

–ԵԱՀԿ ՄԽ կողմից պետք է նոր թափով սկսվի բանակցային գործընթացը, քանի որ անշարժությունից ավելի վատ բան չի կարող լինել,–նշել է Ֆրանսիայի դեսպանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը