Քաղաքական

07.07.2023 20:37


Երկուշաբթի օրը պարզ կլինի՝ Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ կալանքի տա՞կ, թե՞ ազատ կարձակվի

Երկուշաբթի օրը պարզ կլինի՝ Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ կալանքի տա՞կ, թե՞ ազատ կարձակվի

Այսօր՝ հուլիսի 7-ին, Վերաքննիչ դատարանը բանավոր ընթակարգով և դռնփակ ռեժիմով քննել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ֊մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը։

168.am-ի տեղեկություններով, գեներալ Խաչատուրովը նիստին ներկա չի եղել։

Իսկ թե ի՞նչ է որոշել Վերաքննիչ դատարանը, պարզ կլինի երկուշաբթի օրը։

168.am-ը գրել էր, որ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին։

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովն անազատության մեջ է մարտի 16-ից:

Նա մեղադրվում է փողերի լվացման՝ «ժամկետանց» ու «կարված» գործով։

Ի դեպ, 2021 թվականի հուլիսի 7-ին էր, որ ՀՀ նախագահի հրամանագրով՝ գեներալին ազատեցին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից. նրա պայմանագիրը չէր երկարացվել։

Այս խորագրի վերջին նյութերը