Նիկոլ Փաշինյանի ու նրա գործընկեր Ալիևի հերթական նվաճումը
Ադրբեջանական դատարանը 11,5 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի Զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հատուկ ընդգծենք, որ Ալիևն ու իր դատարանը, այսպես կոչված՝ «դատի» բեմադրությամբ («դատարանի» 1-2 նիստ է եղել, ի դեպ) ազատազրկման են դատապարտել Հայաստանի բանակի երկու զինծառայողի, որոնք առևանգվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում:
Սա, կարելի է ասել, անձամբ Նիկոլ Փաշինյանի և նրա սիրելի գործընկեր Ալիևի հերթական նվաճումն է, նրանց չհայտարարված ու հեռակա համագործակցության հերթական ահավոր հետևանքը:
Ի դեպ, Ալիևը հատուկ է ընտրել նաև «դատավարության» վայրը՝ Սումգայիթ: Այն քաղաքը, որտեղ 1988-ի փետրվարին ադրբեջանական հրոսակը հայերի կոտորած է իրականացրել: Ոչինչ այս «դատավարության» դեպքում պատահական չէ, ինչպես դա ակնհայտ երևում է:
Ալիևը շատ պարզ, առավել քան՝ պարզ ցույց է տալիս, թե ինչպես է ինքը հասկանում ու պատկերացնում հայերի հետ «խաղաղ գոյակցությունը», ինչ է պատրաստվում անել ու անում է դա: Ճիշտ է, Հայաստանում դա կարող էին ու կարող են չհասկանալ միայն ի ծնե ուղեղազուրկ էակները:
Կա կարծիք, որ ադրբեջանական կողմը նշված երկու հայ զինծառայողներին առևանգել է, որպեսզի փոխանակի դրանից ավելի վաղ Հայաստանի տարածք ներթափանցած և խաղաղ բնակչի սպանություն կատարած իր երկու ելուզակների հետ:
Բայց հարցը մայն նման, ենթադրվող փոխանակումը չէ: Ալիևը դա որոշակիորեն օգտագործում է նաև քաղաքական նպատակներով:
Ինչ վերաբերում է նրա գործընկեր, եթե չասվի՝ գործակից Նիկոլ Փաշիյանին, ով, կրկնենք, ուղղակի պատասխանատվություն է կրում այս խայտառակության համար ևս, ապա այս դեպքը ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ նրա «բանակցությունները», «խաղաղության օրակարգը», նրա իշխանությունն ինքնին մահաբեր են, գլխակեր են ու տնաքանդ-երկրաքանդ:
Պետք է սպասել, որ Նիկոլ Փաշինյանը կամ Աննա Հակոբյանը, կամ հանրությանը պատերազմով վախացնող նրանց մանկլավիկներից մեկնումեկը հիմա կելնեն ու կհայտարարեն, թե «դե, ոչի՜նչ, թող այդ երկու տղան էլ հանուն Հայաստանի մի 10 տարի «նստեն» ադրբեջանական բանտում»:
Չէ որ նույն Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ հայտարարում էր, թե ոչի՜նչ, որ Ադրբեջանում գերված հայեր կան, թող իրենք մի քանի ամիս մնան ադրբեջանական զնդաններում, մեծ բան չէ...
Դե, իհարկե, դա հո ի՞նքը կամ Արարատ Միրզոյա՞նը, կամ Պապոյա՞նը չեն ադրբեջանական բանտում, դա ինչ-որ օտար, անպետք մարդկանց երեխաներ են, թող մնան ադրբեջանական գերության մեջ, Նիկոլ Փաշինյանի կամ նրա կնոջ շատ պե՞տքն է, թե չեն մնա: Այս է Նիկոլ Փաշինյանի «քաղաքականությունը», սրան է ուղղված նրա «խաղաղությունը», այս նպատակին են ծառայում նրա վարած «բանակցությունները»: Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ոչ թե կալանավորված է՝ Հայրենիքի ու ազգի դեմ գործած աղետների համար ու մեղադրանքով, այլ շարունակում է սոսնձված մնալ վարչապետի աթոռին, հայերի ու Հայաստանի քաղաքացիների համար կյանքը լինելու է դժոխք, ապրելը լինելու է անեծք: Ամեն օր լինելու է աղետ, մահ, գերեվարում:
Ի դեպ, Փաշինյանը չի՞ պատրաստվում իր որդուն առաջարկել Ալիևին՝ նշված երկու զինծառայողների դիմաց: Մի ժամանակ նման էժանագին հնարքներ անում էր, չէ՞:
Հայաստանը պետք է ազատել ադրբեջանական ու թուքական գերությունից: Այլ ելք չկա: Այլ ելքը բնաջնջվելն է:

Արմեն Հակոբյան