Լրահոս

17.10.2011 12:33


Հովհաննես Սահակյան. «Այս պահին որևէ նոր հուշագիր ներկայացված չէ»

Հովհաննես Սահակյան. «Այս պահին որևէ նոր հուշագիր ներկայացված չէ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կոալիցիոն նոր հուշագրի մասին որևէ խոսակցություն կա, թե՞ ոչ՝ ասել է, որ այս պահին որևէ բան ներկայացված չէ։

–Անցած ուրբաթ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ներքաղաքական խնդիրներ են քննարկվել, բայց դա չի նշանակում, որ միայն ԲՀԿ–ի կամ կոալիցիայի մասին է խոսվել։ Ընդհանուր ներքաղաքական խնդիրներ են քննարկվել։ Այս պահին սրանից ավելի ոչինչ չենք կարող ասել, առաջիկա հինգշաբթի կշարունակվի քննարկումը և մենք հանդես կգանք հայտարարությամբ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը