Ինչ լինի-չլինի, «Նիկոլի թվի Հայաստանում» կայուն է ու պարբերաբար դրսևորվում է մեկ բան՝ իշխանական քարոզչության կացնային մանիպուլյատիվությունը: Կարող է թվալ, թե այդ ո՞նց՝ «կացնային» ու «մանիպուլյատի՞վ»: Չէ՞ որ «մանիպուլյացիան ինքնին ոլոր-մոլոր, լպրծուն մի բանի հետ է մտազուգահեռվում, իսկ «կացնայինը»... խփեցիր ու գնաց:
Բայց դրա ամբողջ սատանայական «հմայքը» հենց դա է, որ հա՛մ այն է, հա՛մ էլ՝ այն մյուսը:
Ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանը, առհասարակ, ինչով են զբաղված նրա մեծուփոքր քարոզչաքաղաքական մանկլավիկները ահա արդեն գրեթե 3 տարի: Այո՛, նրանք թևքշտուկ վիճակով զբաղված են հանրության վրա «խաղաղություն» վաճառելով, պատերազմով ահաբեկելով, իրենց ընդդիմախոսներին ու առհասարակ, Նիկոլ Փաշինյանին «մեսիա» չհամարողներին պատերազմ հրահրելու մեջ մեղադրելով: Մի «նրբին» երևույթ էլ կա այդ հակահասարակական «քարոզչության» մեջ. ուղղակիորեն թշնամական շահերն սպասարկող իշխանությունը, ըստ նպատակահարմարության, իր հակառակորդներին մեղադրում է... թշնամական թեզերը քարոզելու մեջ: Սա, կարելի է ասել՝ կրկնակի կուլբիտ է (հատուկ քպ-ականների համար. այս վերջին բառը հայհոյանք չէ, մարզական եզրույթ է, իսկ մնացածը կարող եք «գուգլել»):
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու յուր թիմն զբաղված են քաղաքական փերեզակությամբ, ըստ որում, նրանց վաճառած ապրանքը՝ «խաղաղությունը», ոչ միայն ժամկետանց է, ոչ միայն նեխած է, ոչ միայն արնածոր է ու թունավոր, այլև բուն իրականության տրամագծորեն հակառակն է: Իսկը, ինչպես Օրուելի հանճարեղ հակաուտոպիայում. «Պատերազմը խաղաղություն է»: Մնում է ասել՝ սուտը... ճշմարտություն է:
Դե, նիկոլական քարոզչության համար կարևոր նախապայման է, որ հասարակության կամ ավելի ճիշտ՝ «զանգվածների» աշխարհընկալման անկյունաքարը լինի «տգիտությունը ուժ է» բանաձևը:
Հիմնական կոդը, որ պարունակում են փաշինյանական թեզերը, հետևյալն է՝ այ, մեր ընդդիմախոսները այսինչ կամ այնինչ բանը (կարևոր չէ, թե՝ ինչ), որ անում են, դրանով մեծացնում են պատերազմի վտանգը: Ենթադրենք, իշխանության քաղաքական հակառակորդները միտինգ են անում կամ, ասենք՝ քննարկում, կամ, ենթադրենք, բոյկոտում են ԱԺ նիստերը: Փաշինյանական քարոզչությունը դա անմիջապես փաթեթավորում է այն կերպ, թե տեսե՜ք, ընդդիմադիրները ուզում են պատերազմ հրահրել:
Ավելին, ՔՊ-ական շատ կոնկրետ «դեմքեր» վերջին տարիներին բազմիցս են հանդիմանել ընդդիմադիրներին, թե այսինչ կամ այնինչ բանը որ պահանջում եք, այդ ո՞ւմ երեխաների կյանքի հաշվին եք ուզում անել:
Ցինիզմի ծայրակետն այն է, որ նման «հանդիմանանքներ» բարձրաձայնում են ներկայացուցիչները մի, ոչ բարով՝ իշխանության, որը՝ իր առաջնորդ Փաշինյանի գլխավորությամբ, մահվան մատնեց հազարավոր հայ զինվորների միայն այն բանի համար, որ... «հանկարծ իրենց դավաճան չանվանեն» (Փաշինյանն է այդպես հայտարարել, եթե չեք մոռացել):
Ու, պատկերացրեք, որ փաշինյանական այդ ահաբեկումները, առնվազն 2021 թվականի նախընտրական շրջանում աշխատեցին ու որոշակի ազդեցություն ունեցան: Հասարակության մի մասը իսկապես վախեցավ, որ եթե Նիկոլ Փաշինյանն իշխանությունից զրկվի, ապա կարող է պատերազմ վերսկսվել: Ավելին, ոմանք լրջորեն հավատացին, որ եթե վերընտրվի պետությունն ու ժողովրդին պարտության տարած, պատերազմ հրահրած ու կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած Նիկոլ Փաշինյանը, ապա... խաղաղություն կհաստատվի:
Դրանից ահա արդեն 2 տարի անց էլ Նիկոլ Փաշինյանը դիմում է նույն քարոզչական գործիքի օգնությանն ու այս օրերին նորից հետևողականորեն ահաբեկում ենհասարակությանը, որ եթե հանկարծ ընդդիմադիրների, ընդհանրապես՝ այս իշխանության հեռացումը կենսական համարողների նախաձեռնություններին միանան, ապա՝ պատերազմ կսկվի (կարծես այն ավարտվել էր, էլի):
Դե, ի լրումն ամենի, խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի քարոզչական «զինանոցը» աղքատացել է, ստիպված է նույն գործիքները գործածել, ընդ որում՝ բավականին մաշված գործիքները:
Ակնհայտ է, որ հիմա արդեն շատ ավելի քիչ մարդիկ են, այսպես ասենք՝ ազդվում Փաշինյանի նման ահաբեկումներից, քան նույն 2021-ին: Իսկ շատերն ընդհանրապես բանի տեղ չեն դնում այսպես կոչված իշխանության ընդհանրապես ոչ մի հայտարարություն՝ հայտարարողներով հանդերձ:
Վերջիվերջո մարդիկ արդեն երեք տարի այն են տեսնում, որ ամեն անգամ, որքան ավելի ինտենսիվ է Նիկոլ Փաշինյանը խոսում «խաղաղության օրակարգից», այնքան ավելի արագ է պատերազմական իրավիճակ ծագում ու վերսկսվում են մարտական գործողություններ, որոնք հանգեցնում են հարյուրավոր նոր զոհերի, նոր գերիների, նոր տարածքային կորուստների:
Ելքը մեկն է՝ որքան շուտ ազատվենք Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից, այնքան ավելի շուտ հնարավորություն կունանանք դուրս գալ նրա բերած մահվան ու կործանման այս կոյաճահճային շրջանակից:
Արյունոտ «խաղաղության» վաճառականը՝ Նիկոլ Վովայի Փաշինյան
Ինչ լինի-չլինի, «Նիկոլի թվի Հայաստանում» կայուն է ու պարբերաբար դրսևորվում է մեկ բան՝ իշխանական քարոզչության կացնային մանիպուլյատիվությունը: Կարող է թվալ, թե այդ ո՞նց՝ «կացնային» ու «մանիպուլյատի՞վ»: Չէ՞ որ «մանիպուլյացիան ինքնին ոլոր-մոլոր, լպրծուն մի բանի հետ է մտազուգահեռվում, իսկ «կացնայինը»... խփեցիր ու գնաց:
Բայց դրա ամբողջ սատանայական «հմայքը» հենց դա է, որ հա՛մ այն է, հա՛մ էլ՝ այն մյուսը:
Ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանը, առհասարակ, ինչով են զբաղված նրա մեծուփոքր քարոզչաքաղաքական մանկլավիկները ահա արդեն գրեթե 3 տարի: Այո՛, նրանք թևքշտուկ վիճակով զբաղված են հանրության վրա «խաղաղություն» վաճառելով, պատերազմով ահաբեկելով, իրենց ընդդիմախոսներին ու առհասարակ, Նիկոլ Փաշինյանին «մեսիա» չհամարողներին պատերազմ հրահրելու մեջ մեղադրելով: Մի «նրբին» երևույթ էլ կա այդ հակահասարակական «քարոզչության» մեջ. ուղղակիորեն թշնամական շահերն սպասարկող իշխանությունը, ըստ նպատակահարմարության, իր հակառակորդներին մեղադրում է... թշնամական թեզերը քարոզելու մեջ: Սա, կարելի է ասել՝ կրկնակի կուլբիտ է (հատուկ քպ-ականների համար. այս վերջին բառը հայհոյանք չէ, մարզական եզրույթ է, իսկ մնացածը կարող եք «գուգլել»):
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու յուր թիմն զբաղված են քաղաքական փերեզակությամբ, ըստ որում, նրանց վաճառած ապրանքը՝ «խաղաղությունը», ոչ միայն ժամկետանց է, ոչ միայն նեխած է, ոչ միայն արնածոր է ու թունավոր, այլև բուն իրականության տրամագծորեն հակառակն է: Իսկը, ինչպես Օրուելի հանճարեղ հակաուտոպիայում. «Պատերազմը խաղաղություն է»: Մնում է ասել՝ սուտը... ճշմարտություն է:
Դե, նիկոլական քարոզչության համար կարևոր նախապայման է, որ հասարակության կամ ավելի ճիշտ՝ «զանգվածների» աշխարհընկալման անկյունաքարը լինի «տգիտությունը ուժ է» բանաձևը:
Հիմնական կոդը, որ պարունակում են փաշինյանական թեզերը, հետևյալն է՝ այ, մեր ընդդիմախոսները այսինչ կամ այնինչ բանը (կարևոր չէ, թե՝ ինչ), որ անում են, դրանով մեծացնում են պատերազմի վտանգը: Ենթադրենք, իշխանության քաղաքական հակառակորդները միտինգ են անում կամ, ասենք՝ քննարկում, կամ, ենթադրենք, բոյկոտում են ԱԺ նիստերը: Փաշինյանական քարոզչությունը դա անմիջապես փաթեթավորում է այն կերպ, թե տեսե՜ք, ընդդիմադիրները ուզում են պատերազմ հրահրել:
Ավելին, ՔՊ-ական շատ կոնկրետ «դեմքեր» վերջին տարիներին բազմիցս են հանդիմանել ընդդիմադիրներին, թե այսինչ կամ այնինչ բանը որ պահանջում եք, այդ ո՞ւմ երեխաների կյանքի հաշվին եք ուզում անել:
Ցինիզմի ծայրակետն այն է, որ նման «հանդիմանանքներ» բարձրաձայնում են ներկայացուցիչները մի, ոչ բարով՝ իշխանության, որը՝ իր առաջնորդ Փաշինյանի գլխավորությամբ, մահվան մատնեց հազարավոր հայ զինվորների միայն այն բանի համար, որ... «հանկարծ իրենց դավաճան չանվանեն» (Փաշինյանն է այդպես հայտարարել, եթե չեք մոռացել):
Ու, պատկերացրեք, որ փաշինյանական այդ ահաբեկումները, առնվազն 2021 թվականի նախընտրական շրջանում աշխատեցին ու որոշակի ազդեցություն ունեցան: Հասարակության մի մասը իսկապես վախեցավ, որ եթե Նիկոլ Փաշինյանն իշխանությունից զրկվի, ապա կարող է պատերազմ վերսկսվել: Ավելին, ոմանք լրջորեն հավատացին, որ եթե վերընտրվի պետությունն ու ժողովրդին պարտության տարած, պատերազմ հրահրած ու կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած Նիկոլ Փաշինյանը, ապա... խաղաղություն կհաստատվի:
Դրանից ահա արդեն 2 տարի անց էլ Նիկոլ Փաշինյանը դիմում է նույն քարոզչական գործիքի օգնությանն ու այս օրերին նորից հետևողականորեն ահաբեկում են հասարակությանը, որ եթե հանկարծ ընդդիմադիրների, ընդհանրապես՝ այս իշխանության հեռացումը կենսական համարողների նախաձեռնություններին միանան, ապա՝ պատերազմ կսկվի (կարծես այն ավարտվել էր, էլի):

Արմեն Հակոբյան