Քաղաքական

07.07.2023 11:30


Արմեն Գրիգորյանն ու Ջեյք Սալիվանը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները

Արմեն Գրիգորյանն ու Ջեյք Սալիվանը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները

Հուլիսի 6-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու մարտահրավերները: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի մոտեցումները մի շարք կարևոր ուղղություններով:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ մասնավորապես, շեշտել են երկկողմ համագործակցության զարգացումը՝ էներգետիկայի, տնտեսության և ժողովրդավարության շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը