Քաղաքական

17.10.2011 12:21


Հովհաննես Սահակյան. «ՀԱԿ–ը համաձայն է, որ պետք է հերթական ընտրություններ անցկացվեն»

Հովհաննես Սահակյան. «ՀԱԿ–ը համաձայն է, որ պետք է հերթական ընտրություններ անցկացվեն»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ ասել է, թե թեժ շիկացած աշնան ակնակալիքները չարադարացվեցին։

–Ապագան անկախանտեսելի է ներկա պահին, բայց, կարծում եմ, որ իրավիճակը գերլարված կլինի և հիմնական խաղացողները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի իրավիճակը չմտնի փակուղի և պայթյունավտանգ իրավիճակ չլինի,–ասել է նա։

Իսկ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ–ական Հովհաննես Սահակյանն ասել է, թե ներքաղաքական կայանքը իր բնականոն հունով է ընթանում։

–Այսօր  ՀՀ–ում ունենք մի իրավիճակ, երբ արտախորհդրանական ընդդիմությունը՝ ՀԱԿ–ը, համաձայն է, որ պետք է հերթական ընտրություններ անցկացվեն և դա հնչում է նրանց ներկայացուցիչների շուրթերից,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը