Լրահոս

28.04.2009 11:53


Խոզի գրիպը՝ մահվան պատճառ

Associated Press-ը հաղորդում է, որ Համաշխարհային բանկը Մեքսիկային խոզի գրիպի համաճարակի դեմ պայքարելու վարկ կտրամադրի, որը կկազմի մոտավորապես 200 մլն դոլար։  Խոզի գրիպի համաճարակի կապակցությամբ ԱՄՆ-ում հայտարարվել է համընդհանուր բժշկական տագնապ։ Խոզի գրիպով առավել մեծ թվով վարակվածները Մեքսիկայում են: Այս երկրում խոզի գրիպից մահացածների թիվը, համաձայն պաշտոնական տվյալների, կազմում է 20 մարդ: Եվս 21 մարդու մահվան պատճառները պաշտոնապես չեն նշվում, սակայն բժիշկները չեն բացառում, որ պատճառը նույնն է:

 

Այս խորագրի վերջին նյութերը