Քաղաքական

07.07.2023 07:44


Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից կրակ է արձակել Մարտունի քաղաքի 3 բնակչի ուղղությամբ

Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից կրակ է արձակել Մարտունի քաղաքի 3 բնակչի ուղղությամբ
Ադրբեջանը կրակել է Մարտունի քաղաքի բնակիչների ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։
«Հուլիսի 6-ին ժամը 13:50-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ են կատարել։ Այդ աշխատանքները կատարելու ժամանակ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ են արձակել նրանց ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցվել են նորոգման աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Այս խորագրի վերջին նյութերը