Առաջիկայում Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպում է սպասվում՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ
ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։
Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած ՀՀ-Ադրբեջան բանակցություններում արձանագրված արդյունքը շոշափելի չէ, բայց կա որոշակի առաջընթաց։ Առաջիկայում Բրյուսելում սպասվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ։
Ցավոք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման, հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը, բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Աղբյուրը՝ tert.am