Քաղաքական

06.07.2023 09:47


Հայաստանի 12 դպրոցներում թուրքերեն են սովորում, 4-ում՝ ադրբեջաներեն. ԿԳՄՍՆ

Հայաստանի 12 դպրոցներում թուրքերեն են սովորում, 4-ում՝ ադրբեջաներեն. ԿԳՄՍՆ

Հայաստանի 12 դպրոցներում 2022-2023 ուսումնական տարում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն։ Այս մասին հայտնեցին ԿԳՄՍՆ-ից՝ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան։

Նախարարությունիցնաև ընդգծեցին, որ ադրբեջաներեն և թուրքերեն սովորում են բացառապես 10-12-րդ դասարանների աշակերտները: Հաղորդվում է նաև, որ 2022-2023 ուսումնական տարում տարածաշրջանային լեզուների ուսուցում է կազմակերպվել 33 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 13-ում սկսել են սովորել պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 12-ում՝ թուրքերեն և 4-ում՝ ադրբեջաներեն: Իսկ «Մխիթար Հերացի» կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում ուսումնասիրել են բոլոր չորս լեզուները:

Եվս 400 դպրոց ցանկություն է հայտնել մոտ ապագայում սկսել տարածաշրջանային լեզուների (թուրքերեն, ադրբեջաներեն, վրացերեն և իրանական) դասավանդումը: Սակայն այս կամ այն լեզուն ընտրած դպրոցների թվի վերաբերյալ տեղեկությունների գերատեսչությունը չի տրամադրել։

«Հաստատությունները տեղեկատվություն են տրամադրել նաև մասնագետի առկայության կամ բացակայության մասին։ Ցանկություն հայտնած դպրոցների զգալի մասը չունի համապատասխան մասնագետ»,-հայտնեցինգերատեսչությունից։

Կրթության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին նաև, որ կրթական հաստատություններին տեղեկացվել է, որ պատրաստ լինելու և համապատասխան մասնագետի առկայության դեպքում կարող են ինքնուրույն կազմակերպել տարածաշրջանային լեզուների ուսուցումը։

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ներկայումս Հայաստանի բոլոր դպրոցներում 2-րդ դասարանից ռուսերեն, ինչպես նաև որևէ այլ օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) են անցնում: Այսուհետ դպրոցները կարող են նաև երրորդ լեզու ընտրել (եթե պետությունը նման հնարավորություն ապահովի)։ Մասնավորապես, ուշադրություն է դարձվելու տարածաշրջանի երկրների լեզուներին։

Այս խորագրի վերջին նյութերը