Քաղաքական

05.07.2023 18:53


«Արևմուտքն Արցախն Ադրբեջանին նվեր տալով՝ ստանալու է հակաիրանական գործողության համաձայնություն»․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

«Արևմուտքն Արցախն Ադրբեջանին նվեր տալով՝ ստանալու է հակաիրանական գործողության համաձայնություն»․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

Խաղաղության պայմանագիրն առաջին անգամ պատմության մեջ Ադրբեջանին հնարավորություն կտա Արցախի հարցը փակելու եւ Հայաստանի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյանը։

«Այս իրավիճակում որեւէ պայմանագրի կնքումը բացարձակապես անընդունելի է։ Բազմաթիվ անգամ ապացուցվել է, որ Հայաստանի շահերն այդ պայմանագրով չեն արտացոլվում։ Ադրբեջանն էլ պայմանագրաունակ երկիր չէ, մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը խախտում պայմանագրերը։ Որեւէ մեկն իրավունք չունի Արցախի ժողովրդին ստիպել գնալ ցեղասպանության։ Արցախի պաշտպանության համար ամենակարեւորը ժողովուրդն է եւ Պաշտպանության բանակը, եւ պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը պահանջում է բանակի լուծարումը, որովհետեւ գիտի, որ ոչինչ չի կարող անել, եթե ժողովուրդն անզոր եւ զինաթափված չէ։ Այստեղ շատ կարեւոր գործոն են խաղաղապահները, որովհետեւ իրենց դեմ յուրաքանչյուր գործողություն կդիտվի Ռուսաստանի դեմ գործողություն»,-նշեց նա։

Ձյունիկ Աղաջանյանի խոսքով՝ ռուսական խաղաղապահ ուժերն զգուշորեն անում են այն, ինչ իրենց վրա դրված է, որովհետեւ նրանց փորձում են ներքաշել ռազմական գործողությունների մեջ։

«Այդպես նրանք կկարողանան Ռուսաստանին վարկաբեկել որպես անաչառ միջնորդի, դուրս հանել այնտեղից եւ հետո ռազմաբազան հեռացնել Հայաստանից։ Մեկ հյուլե անգամ կասկած չկա, որ երբ խաղաղապահները դուրս եկան Արցախից, մենք կտեսնենք հայաթափում։ Ռուսական կողմը փորձ է կատարում պահպանել սասանված, բայց որոշակի կայունությունը՝ առանց ռազմական գործողությունների՝ գիտակցելով որ այդ բախումները ոչ միայն երկրորդ ճակատ կբացեն, այլեւ ոտնատակ կտան Հայաստանը եւ մենք այս տարածաշրջանում կտեսնենք ավելի լայն ճակատում, քան որեւէ մեկը ենթադրում է։ Դրա համար իրենք փորձում են շատ զուսպ քաղաքականություն վարել»,-ընդգծեց Աղաջանյանը։

Աղաջանյանի կարծիքով՝ Արեւմուտքն էլ թեեւ աջակցում է բանակցությունների, սակայն հետապնդում է սեփական նպատակները, որոնց համար գործող իշխանությունը բերել է։ Սակայն իրենց նպատակակետին հասնելու համար նշված ժամկետներն արդեն խախտվել են։

«ԱՄՆ դեսպանի խոսքերը զարմանալի չեն․ Արեւմուտքը ոչ թե տեսնում է Արցախն Ադրբեջանի կազմում, այլ հենց դա է ծրագրել, որ Արցախը նվեր տալով Ադրբեջանին, ստանա նրա համաձայնությունը հակաիրական եւ հակառուսաստանյան գործողությունների համար։ Քաղաքական նպատակահարմարությունը միանշանակ գերիշխում է, եւ ժողովրդավարությունը, որին հավատում էր հասարակությունը, շրջվում է իր իսկ դեմ ։ Որ վարկյանին Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում, մենք տեսնելու ենք էթնիկ զտման միջոցով ժողվրդի ցեղասպանություն։ Եվ յուրաքանչյուր երկիր կամ Հայաստանի իշխանությունը, եթե մասնակցի, կդառնա այդ ծանր հանցագործության մեղսակիցը»,-եզրափակեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը