Քաղաքական

05.07.2023 17:39


Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը. Կրեմլ

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են անցկացրել: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցեր։

Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։

Պուտինը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի մշակման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը