Լրահոս

17.10.2011 10:34


Լիբիայի ապստամբները գրավել են Բենի–Վալիդ քաղաքը

Լիբիայի ապստամբները գրավել են Բենի–Վալիդ քաղաքը

Լիբիայի Ազգային անցումային խորհրդի զորքերը մտել են Մուամար Քադաֆիի վերջին հենակետերից մեկը՝ Բենի–Վալիդ քաղաքը, և բարձրացրել են երկրի նոր դրոշը։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

Բենի–Վալիդ քաղաքը, որը տեղակայված է մայրաքաղաք Տրիպոլիից 170 կմ հարավ, Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքի հետ միասին Լիբիայի նախկին առաջնորդի կողմնակիցների վերջին հենակետերից մեկն էր։

«Մենք հասել ենք քաղաքի կենտրոն և դրոշ բարձրացրել»,–հաղորդել է գնդապետ Աբդուլահ Նակերը։

Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքողների ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, ովքեր պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։

Օգոստոսի վերջերին ընդդիմության ուժերը ՆԱՏՕ–ի օդուժի օգնությամբ գրավեցին մայրաքաղաք Տրիպոլին։ Մուամար Քադաֆիի ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

Այս խորագրի վերջին նյութերը