Լրահոս

17.10.2011 08:59


Ինքնասպան է եղել «Արայ»–ի սեփականատերը

Ինքնասպան է եղել «Արայ»–ի սեփականատերը

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, ինքնասպան է եղել «Արայ» ՍՊԸ–ի հիմնադիր-սեփականատեր, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանը։ Նրա դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին` մատը ձգանին՝ «ՏՏ» մակնիշի ատրճանակ, հայտնաբերվել է Սևան-Երևան ավտոմայրուղում՝ «ԲՄՎ X5» մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենայի մեջ։ Մեքենայից հայտնաբերվել է «Բրաունինգ» տեսակի ատրճանակ` 53 փամփուշտով, «ՏՏ» մակնիշի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:

Աբովյանի քննչական բաժանմունքում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մի քանի շաբաթ առաջ Արմեն Պետրոսյանի առանձնատունը ենթարկվել էր վերջերս ձերբակալված ավազակախմբի հարձակմանը։

Այս խորագրի վերջին նյութերը