Լրահոս

17.10.2011 09:47


Ֆրանսիայի սոցիալիստները նախագահական ընտրություններին առաջդրել են Ֆրանսուա Օլլանդի թեկանածությունը

Ֆրանսիայի սոցիալիստները նախագահական ընտրություններին առաջդրել են Ֆրանսուա Օլլանդի թեկանածությունը

Ինչպես հայտնում է «AFP»–ն, Ֆրանսիայի սոցիալիստները նախագահական ընտրություններին առաջդրել են 57–ամյա Ֆրանսուա Օլլանդի թեկանածությունը։

Ներկուսակցական ընտրությունների ժամանալ 2,8 մլն ձայների 56%–ը բաժին է ընկել Օլլանդին։ Նրա մրցակիցը՝ Մարտին Օբրին, հավաքել է ձայների 44%–ը։

Սա ներկուսակցական քվերակության արդեն երկրորդ փուլն էր։ Նախորդը տեղի էր  ունեցել հոկտեմբերի 9–ին, որի ժամանակ թեկանծուներից և ոչ մեկը 50%–ից ավելի ձայն չէր հավաքել։

Հիշեցնենք, որ 61–ամյա Մարտին Օբրին կուսակցության ղեկավարն է։ Նա արդեն ընդունել է իր պարտությունն ու  խոստացել նախագահական ընտրությունների  ժամանակ  աջակցել Օլլանդին։

Այս խորագրի վերջին նյութերը