Կարծիք

04.07.2023 18:55


Մակրոնի պահվածքը նյարդայնացնո՞ւմ է Վաշինգտոնին, Իսրայելին, Ադրբեջանին և նունիսկ Նիկոլ Փաշինյանին

Մակրոնի պահվածքը նյարդայնացնո՞ւմ է Վաշինգտոնին, Իսրայելին, Ադրբեջանին և նունիսկ Նիկոլ Փաշինյանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործողությունները Հարավային Կովկասում հակասում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ԵՄ քաղաքականությանը։ Այս մասին գրում է Բուլղարիայում անգլերենով հրատարակված The Sofia Globe-ը։

Վերլուծելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված իրավիճակը՝ հրապարակումը հանգել է սենսացիոն եզրակացության. «...Հարավային Կովկասում Էմանուել Մակրոնի քաղաքականությունը լիովին հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը միտված ԵՄ արտաքին քաղաքականությանը...»,- գրում է The Sofia Globe-ը։

Այսպիսով, ստեղծվում է Ֆրանսիայի, Իրանի և Ռուսաստանի շատ յուրօրինակ եռակողմ դաշինք։ Բայց եթե Ֆրանսիայի դիրքորոշումը ձեռնտու չէ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Եվրամիությանը, ո՛չ Ուկրաինային, ապա իրականում ու՞մ է պաշտպանում Մակրոնը։ Պարզ է միայն մեկ բան՝ Ռուսաստանն ու Իրանը Ֆրանսիայի նախագահի քաղաքականության հիմնական շահառուներն են։ Միևնույն ժամանակ, The Sofia Globe-ը մեջբերում է ամերիկյան Newsweek շաբաթաթերթում հրապարակված վերլուծական զեկույցը, որտեղ ասվում է, որ Բաքվի վրա լծակների օգնությամբ իրեն պաշտպանելու համար Մոսկվան, իբր, «...ծրագրում է օգտագործել Ղարաբաղում գտնվող հայ անջատողականներին...»: Բուլղարական պարբերականն զարմանում է, որ, երբ նույնիսկ Հայաստանի վարչապետն է արդեն ճանաչում Ղարաբաղը, որպես Ադրբեջանի ինքնիշխան տարածք։

«Ավելին,—նշում է «Newsweek»–ը,—վերլուծելով բազմաթիվ հանրային քայլերը Փարիզի կողմից, համաշխարհային առաջատար լրատվամիջոցների և փորձագետների գնահատականներով կարելի է եզրակացնել, որ Ֆրանսիան, Իրանը և Ռուսաստանը որոշել են միավորել իրենց ջանքերը Հարավային Կովկասում՝ ընդդեմ Ադրբեջանի և Իսրայելի»:

Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսին ազդեցիկ The Wall Street Journal-ը գրել էր, որ «...նախագահ Մակրոնի քաղաքականությունը Հարավային Կովկասում ծառայում է Մոսկվայի և Թեհրանի տարածաշրջանային շահերին և, հետևաբար, հակասում է Վաշինգտոնի և Բրյուսելի ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների խաղաղ կարգավորմանը»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը