Քաղաքական

04.07.2023 12:07


Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը տիրացել է համայնքային հողերին

Գյուլագարակի ՔՊ-ական համայնքապետը տիրացել է համայնքային հողերին

Հետքը գրում է՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ՔՊ-ական համայնքապետը պաշտոն ստանալուց հետո զբաղված է համայնքային հողերին տիրանալով։ Գյուլագարակում իր ապօրինի կառուցած շինություններն օրինականացնելուց հետո, դրանց զբաղեցրած համայնքային հողերը քրոջ որդու անունով գրանցելուց բացի՝ համայնքապետը զբաղվել է մերձավորի անունով գրանցված հողի կատեգորիայի փոփոխմամբ և հաջողության հասել։ Փաստաթղթավորումից հետո ավելի ցածր գնով ձեռք բերված գույքերը բազմապատիկ թանկ փորձում են իրացնել։

Գյուլագարակից Դենդրոպարկ տանող ճանապարհի աջ մասում 4 առանձին շինություն կա։ Անհատական քոթեջներ են, որոնք օրավարձով տրվում են հանգստացողների։ Գյուլագարակում գրեթե բոլորը գիտեն, որ քոթեջները տարիներ առաջ կառուցել է համայնքապետ Խաչիկ Վարդանյանը, և դրանք փաստացի պատկանում են նրան։

Այսօր է միայն պարզվել, որ տնակները կառուցվել են համայնքային հողի վրա, ապօրինի և այն ժամանակ, երբ Գյուլագարակ համայնքը ղեկավարում էր նույն Խաչիկ Վարդանյանը։ Վարդանյանը, ի պաշտոնե պատասխանատու լինելով համայնքային գույքի նկատմամբ, չի կատարել իր պաշտոնական պարտականությունները։ Ավելին, զավթել է համայնքային հողամասը։ Դրա վրա, առանց քաղաքաշինական փաստաթղթերի, որոնք կրկին համայնքի ղեկավարն է տալիս, կառուցապատում է իրականացրել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը