Կշրջենք մեր պատմության վերջին էջը, եթե կորցնենք Արցախը
Եթե նայենք Հայաստանի, կոնկրետ՝ մայրաքաղաք Երևանի ներկայիս առօրյա ընթացքին, ապա այնպիսի տպավորություն կստանանք, թե սա մի անհոգ, անդարդ, ուրախ-զվարթ երկիր է: Կթվա, թե այդ երկրի բնակչության գլխավոր հոգսը ժամանցն է ու ծիրանի ջեմը: Մինչդեռ մեր առջև մի երկիր է, մի, եթե կարելի է ասել՝ հասարակություն, որն իր վերջին օրերն է ապրում, եթե չշտապի սթափվել, թոթափել երկրի իշխանությունը զավթած օկուպացիոն ռեժիմը և չշտապի համախմբել բոլոր ռեսուրսները, առաջին հերթին՝ ազգային, մարդկային, մասնագիտական բոլոր հնարավորությունները:
Արցախի համակողմանի շրջափակումը, իսկ ավելի ճիշտ՝ պաշարումը, շարունակվում է: Ադրբեջանական իշխանությունները, ըստ որում, չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները, իսկ վերջին օրերին շարունակ այն են ասում, որ պատրաստվում են «հատուկ գործողություն» իրականացնել: Կարի՞ք կա հայկական հասարակությանը մանրամասնել, թե ի՞նչ նկատի ունի թշնամին՝ «հատուկ գործողություն» ասելով: Միգուցե կա՞ նման անհրաժեշտություն: Չգիտեմ: Եթե կան առանձնահատուկ արագ կռահողներ, ապա նրանց համար լրացուցիչ նշենք, որ թշնամու տարփողած «հատուկ գործողությունը» նշանակում է ռազմական ագրեսիա Արցախի մնացորդների և Արցախի հայության դեմ՝ հայերին կոտորելու, բնաջնջելու, առնվազն՝ բռնագաղթի ենթարկելու և հազարամյակներով հայկական Արցախը հայաթափելու նպատակով:
Դա հնարավոր է դարձել մի շարք գործոնների միատեղման հետևանքով, որոնցից առանցքայիններից մեկն այն է, որ այսպես կոչված ՀՀ իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարում է հակաարցախյան, հակահայ քաղաքականություն, ինչի հետևանքով նախ, ադրբեջանական կողմը հնարավորություն ստացավ 2020-ին դիմել պատերազմական գործողության, իսկ դրան հաջորդած երկուսուկես տարվա ընթացքում փաշինյանական իշխանությունն արեց հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանն ու Արցախն ավելի ու ավելի թույլ և անպաշտպան դարձնելու համար: Ավելին, Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, որ հրաժարվում է Արցախից, ուրանում է Արցախը և այն ճանաչում է ադրբեջանական: Դա էլ ավելի է ոգևորել Ալիևին, որն շատպում է լուծել Արցախի հայության հարցը, hայաթափել Արցախը:
Իսկ ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ Հայաստանի կամ Հայաստանի մնացորդների համար:
Խնդիրն այն չէ միայն, որ Արցախի ու Մայր Հայաստանի վերամիավորման անհրաժեշտությունն ու խնդիրը դրված է ՀՀ Անկախության հռչակագրի մեջ, ինչը հստակ ակնարկված է նաև պետության հիմնարար օրենքի՝ Սահմանադրության նախաբանում: Դե, հասկանալի է, հենց այնպես չի եղել: Ավելին, դրանք էական քաղաքական ու գաղափարական հանգամանքներ են, որոնց ուղղակիորեն շաղկապված են Հայաստանի ինքնիշխանության հռչակումը, Հայաստանի պետականության վերականգնումը, այդ պետականության կայացումը, Հայոց պետականության անվտանգային ու կենսապահովման գաղափարաբանությունն ու համակարգերը:
Երբ 90-ականների սկզբին ասվում էր, որ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը, դա ինչ-որ գրական-գեղարվեստական կամ հռետորական գեղեցիկ կամ տպավորիչ արտահայտություն չէր: Դա խտացված և ռեալ գնահատական էր:
Ավելին, Արցախի հայության միանգամայն օրինական ու բնական պահանջը՝ միավորվել Մայր Հայաստանին, որից տարանջատումը «գլուխ էր բերվել» բոլշևիկյան-կուսակցական կառույցների որոշումներով՝ 1920-ականներին, ադրբեջանական կողմի հրահրած արյունոտ ագրեսիայի տեսքով պատասխան ստացավ 1988-90 թվականներին: ԽՍՀՄ փլուզման ակնհայտությանը զուգահեռ, ադրբեջանական կողմն անցավ բացահայտ ռազմական ագրեսիայի: Սկսվեց Արցախի հայության ազգային-ազատագրական պայքարը:
Ի սկզբանե կար կարծիք, թե Հայաստանի Հանրապետությունը անկախությունը, այսպես ասած, նվեր ստացավ ԽՍՀՄ փլուզման հետևանքով, ինչպես մյուս խորհրդային հանրապետությունները: Բայց դա այդքան էլ այդպես չէ. Հայաստանի Հանրապետությունն իր անկախ գոյության իրավունքը նվաճեց իր լավագույն զավակների կյանքի ու արյան գնով՝ Արցախի ազգային-ազատագրական պատերազմում: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունն ինքնին Արցախի ազատագրական պայքարի հետ պորտալարով է շաղկապված:
Ու հիմա, եթե կորցնում ենք Արցախը, իսկ Նիկոլ Փաշինյանը ուղիղ գծով հենց դրան է տանում, մենք դնում ենք Հայաստանի Հանրապեհության վերջի սկիզբը: Ու թող որևէ մեկը չկարծի, թե ոչի՜նչ, որ Արցախի հայությունը զոհ կգնա, կարևորը՝ «կփրկվի մնացած Հայաստանը» (սա Փաշինյանի «դոկտրինն» է), ու այդ ամենն իր ուրախ-զվարթ առօրյային չի հարվածելու:
Արցախը կորցնելուց հետո թշնամին կենտրոնանալու է արդեն Սյունիքը խլելու վրա, հետո՝ Վայոց ձորը, հետո՝ Գեղարքունիքը, հետո՝ Տավուշը... Դե, իսկ Երևանում, «քաղաքականությամբ չզբաղվողներին» պարզապես տնից կվռնդեն վերադարձած «ադրբեջանական փախստականները»:
Հայ մնացած հայե՛ր, սթափվելու և այս աղետաբերներից արագորեն ազատվելու ժամն է: Հետո արդեն չափազանց ուշ է լինելու և անուղղելի:

Արմեն Հակոբյան