Քաղաքական

03.07.2023 18:09


Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել. Արցախի ՊՆ

Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից՝ իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

Այս խորագրի վերջին նյութերը