Կարծիք

03.07.2023 17:42


Վարկեր վերցրած, բերքահավաքի հույսով ապրող գյուղացին հայտնվել է կոտրված տաշտակի առաջ

Վարկեր վերցրած, բերքահավաքի հույսով ապրող գյուղացին հայտնվել է կոտրված տաշտակի առաջ

Դեռևս ամիսներ առաջ ինչպես Ազգային ժողովի ամբիոնից, այնպես էլ իմ հրապարակումներում և հարցազրույցներում բարձրաձայնել էի խաղողի մթերման խայտառակ ցածր գնի, մթերող կազմակերպությունների անբարեխիղճ պահվածքի, պատկան մարմինների անտարբերության և խաղողագործության վերացման վտանգի մասին։

Ցավոք, մտավախությունս հաստատվում է վերջին օրերին խաղողագործների հետ պարբերական զրույցներից հետո։

Խաղողագործները հայտնում են, որ մինչ օրս պայմանագիր կնքելու նպատակով ոչ մի մթերող կազմակերպություն իրենց չի մոտեցել։

Ստացվում է, որ վարկեր վերցրած, բերքահավաքի սպասումով և հույսով ապրող գյուղացին հայտնվել է կոտրված տաշտակի առաջ։

Խաղողագործությունը որպես գյուղատնտեսության ճյուղ փրկելու, այս ուղղությամբ ռազմավարություն մշակելու փոխարեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարը այսպիսի մտքեր է արտահայտում․ «Մենք չենք կարող տարիներով սուբսիդավորել մի բան, որն ապագա չունի: Հետեւաբար, շատ նորմալ է, որ մարդիկ քանդեն իրենց այգիները»։

Այլևս անհանդուրժելի է ոչ կոմպետենտ, նպատակաուղղված կերպով ռազմավարական նշանակության ոլորտները, այդ թվում՝ գյուղատնտեսությունը, տանուլ տվող անձանց պաշտոնավորումը։ Պետությունը ձեր մասնավոր ընկերությունը չէ՛։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը