Քաղաքական

03.07.2023 15:26


Ադրբեջանում սկսվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ դատական ֆարսը

Ադրբեջանում սկսվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ դատական ֆարսը

Ադրբեջանում սկսվել է առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական ֆարսը։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ դատն անցկացվում է Սումգայիթի դատարանում դատավոր Ֆահմին Գումբատովի գլխավորությամբ։ Նշվում է, որ նրանք «օգտվում են թարգմանչի և փաստաբանի ծառայություններից պետության հաշվին»։

Հայ զինծառայողները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ծանր հանցանքներ կատարելու մեջ»։

Հիշեցնենք, որ զինծառայողները առևանգվել էին մայիսին Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը