Հայաստանում շուրջ 1,5 մլն. քաղաքացի պետական պատվերով հիվանդանոցային և դժվարամատչելի հետազոտությունների բժշկական օգնության ծառայություններ ստանալու իրավունք ունի, այն նրանց սոցիալական երաշխիքն է՝ տրված պետության կողմից, իսկ թե ինչքանով է այն ռեալիզացվում՞՞՞՞
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Առողջության Իրավունք ԻՀԿն զանգեր է ստանում կապված պետական պատվերից օգտվելու անհնարության հետ:
Մենք հարցում ենք իրականացրել ՀՀ կառավարություն և ստացել ենք պատասխան առողջապահության նախարարությունից ներկա իրավիճակի վերաբերյալ.
Չհասկացանք ինչու, «մոռացել էին» պատասխանը առաքել, կառավարության աշխատակիցի օգությամբ ստացվեց
Ըստ նախարարության, եթե շուրջ 2,5մլրդ. լրացուցիչ գումար տրամադրեն, կլինի ամեն ինչ հեքիաթային:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ Կառավարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն եթե առողջապահության նախարարության հաշվարկները, կանխատեսումները իրականում անպիսինն է, ինչպես պատասխանել են մեզ, ապա պետական միջոցների ճիշտ օգտագործումը մեծ վտանգի տակ է: Առաջարկում եմ հանգամանորեն ուսումնասիրել և հետո գումարներ հատկացնել:
Համարյա բոլոր բժշկական կազմակերպություններում հերթագրումներ են, նամանավարդ հետազոտությունների մասով,իսկ «Արմեդ» համակարգում այլ պատկեր է:
Մի խոսքով քաղաքացին ունենալով չարորակ նորագոյացություն ախտորոշում վճարովի է վիրահատվում, հետազոտվում և դեռ երկար ժամանակ ծախսեր է անելու իր առողջության համար:
Համոզված եմ, նման մոտեցումներով 2,5 մլրդ. չէ 5 մլրդ ամգամ ավելանալու դեպքում նույն պատկերն է լինելու: Իմ համոզմունքի համար ես ունեմ հստակ բացատրություն:
Այս ամենին գումարվում է, որ առողջապահության նախարարությունում մեծ արշավանք է սկսվել պետական պատվերով ներկայացվող դեպքերի վրա, խրախուսվում և պարգևավար են ստանում այն աշխատակիցները, ովքեր մերժում են դեպքերը, ովքեր տարիների վաստակ ունեցող բժիշ-գիտնականների կարարած վիրահատությունները համարում են ոչ ճիշտ:
Կա մի «հրաշալի» նորարարություն՝ «էլիտար» աշխատակիցներ, ովքեր համատեղում են իրենց պրակտիկ բժշկի աշխատանքը պետական պատվերի դեպքեր դիտարկելու հետ:
Հարգելի ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, ուսումնասիրեք, օրինակ ո՞վ է դիտրկում պետական պատվերի մանկական վերականգնողական և նեղ մասնագիտական դեպքերը, կարող է պատահաբար հայտնաբերեք, որ սույն անձը աշխատում է հենց այդ նույն հիմնարկում, որի դեպքերը նա որպես առողջապահության նախարարության աշխատակից դիտարկում է:
Եվ ինչ կարգավորումով է, որ պետական պատվերի դեպքերը ընդունելը և հետևաբար գումարներ տալը կապված է տարբեր կլինիկաների շահերը ներկայացնող, հազար թելերով տարբեր հիվանդանոցների հետ կապված բժիշկներից՞:
Հ.Գ. Հիմա այս իրավիճակը ստեղծել եք, որ «հարմարվե՞ն» բժշկական կենտրոնները և քաղաքացիները պարտադիր ապահովագրության սպասվելիք քաոսին:
Դուք ինքաքննադատությունից և առողջ մտածելուց շատ հեռացել եք, քաղաքացին է տուժվում, ցավալին դա է:
Պետական պատվերի ոդիսականը

Վարդանյան Ծաղիկի ֆեյսբուքյան էջից