Լրահոս

15.10.2011 13:39


Մատաղիսում զինվորի մահվան գործով ժամկետային զինծառայող է ձերբակալվել

Ինչպես հաղորդում է ՊՆ քննչական ծառայությունը, հոկտեմբերի 12–ին ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Յուրիկ Գևորգի Ներսիսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 14–ին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1–ին մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող: Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը