ՀՀ արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Ս.թ. ապրիլի 27-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին: Պետքարտուղար Քլինթոնը ողջունել է Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարությունը` այն գնահատելով որպես պատմական քայլ երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Հիլարի Քլինթոնն իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին` հույս հայտնելով, որ այդ գործընթացում առաջընթաց կարձանագրվի:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն