Լրահոս

15.10.2011 13:17


Կահիրեում մահմեդականները ցույց են արել ի պաշտպանություն քրիստոնյաների

Կահիրեում մահմեդականները ցույց են արել ի պաշտպանություն քրիստոնյաների

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, երեկ Կահիրեի մուսուլմանները զանգվածային բողոքի ակցիաներ են իրականացրել` ի պաշտպանություն քրիստոնյա փոքրամասնության՝ ղպտիների:

Թահրիր հրապարակում տեղի ունեցած ցույցերին մասնակցել է մոտ 2000 մարդ, մեծամասնությունը մահմեդակններ: Ցուցարարները վանկարկել են կարգախոսներ տարբեր դավանանքների ներկայացուցիչների միասնության, ինչպես նաև երկրի ռազմական իշխանության կողմից ղպտիների հանդեպ կիրառվող կոշտ քաղաքականության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9–ին կրոնական ճնշումների դեմ բողոքող ղպտիների ցույցը ցրելու ժամանակ զինվորականները երկու տասնյակից ավելի մարդ էին սպանել:

Այս խորագրի վերջին նյութերը