Լրահոս

15.10.2011 12:44


Անկարգությունների հետևանքով Սիրիայում զոհվել է 21 մարդ

Անկարգությունների հետևանքով Սիրիայում զոհվել է 21 մարդ

«Ալ–Ջազիրան» հաղորդում է, որ ուրբաթօրյա ցույցերից հետո ոստիկանության և ապստամբների միջև բախումների հետևանքով Սիրիայում զոհվել է 21 մարդ։

Ապստամբները պնդում են, որ զոհվածների թվում շատ երեխաներ կան։ Սիրիայի տարբեր քաղաքներում բողոքի գործողություններն սկսվել են ուրբաթօրյա աղոթքից ամնիջապես հետո։ Ցուցարարները պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։

Սիրիայում արդեն ավելի քան կես տարի շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են մարտի կեսերից երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում, այնտեղից էլ տարածվել երկրով մեկ։ ՄԱԿ–ի տվյալների համաձայն՝ զոհվածների թիվը անցել է 3000–ի սահմանը։

Այս խորագրի վերջին նյութերը