ՀԱՄԱՍ–ը խոստանում է շարունակել Իսրայելի զինվորների առևանգումը
-Շալիթի 5 տարի առաջվա առևանգումը վերջինը չի լինի, քանի որ թշնամու զինվորների առևանգումը մարտավարություն է դարձել պաղեստինյան դիմադրության խմբավորումների համար,-նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժողովրդական դիմադրության կոմիտեներ» խմբավորման ներկայացուցիչ Աբու Մուջահեդը։ Նրա խմբավարումը 2006թ. մասնակցել է ՀԱՄԱՍ–ի հետ իսրայելական կապրալ Գիլադ Շալիթի առևանգմանը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Մուջահեդը նշել է, որ առևանգման մարտավարությունը իրենք կշարունակեն նաև ապագայում, մինչև լիովին ազատ չարձակվեն պաղեստինցի բոլոր բանտարկյալները, առաջին հերթին՝ դիմադրության առաջնորդներ Ահմեդ Սադաթը, Մարվանա ալ Բարղութին և այլն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին ՀԱՄԱՍ–ն ու իսրայելական իշխանությունները համաձայնության եկան, որ իսրայելցի առևանգված կապրալ Գիլադ Շալիթի ազատության համար Իսրայելի բանտերից ազատ կարձակվի պաղեստինցի 1027 բանտարկյալ։