Լրահոս

15.10.2011 12:21


Էդուարդ Շարմազանով. «Այս պահին ասելու այլ բան չկա»

Էդուարդ Շարմազանով. «Այս պահին ասելու այլ բան չկա»

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում քննարկվել է կոալիցիոն գործընկերներին նոր հուշագիր առաջարկելու մասին հարցը: Ըստ այդ լուրերի՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է.

–Ով միացավ` միացավ, ով չէ` մենք միայնակ կգնանք ընտրությունների։ Չնայած կարելի է ավելի լայն կոալիցիա ստեղծելու մասին էլ մտածել, բայց դա այս փուլի խնդիրը չէ:

«7օր»–ը փորձել է ճշտել, թե այս տեղեկություններն իրականությանն արդյոք համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ասել է, որ երեկ երեկոյան իսկապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է տղեղի ուենցել, որը տևել է մեկ ժամ։

Նիստին քննարկվել են ներքաղաքական խնդիրներ, և քննարկումները շարունակվում են։ Այլ բան ավելացնելու և մեկանաբանելու չկա,–ասել է նա։

Հարցին, թե նոր կոլիցիոն հուշագրի մասին քննարկում եղե՞լ է, Էդուրադ Շարմազանով պատասխանել է, թե երբ քննարկումները կավարտվեն, որոշումները կկայացվեն, այդ ժամանակ մամլո ասուլիս կհրավիրվի, և բոլոր հարցերին պատասխան կտրվի, իսկ այս պահին ասելու այլ բան չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը