CNN. «Եվրատեսիլը կարող է Ադրբեջանի համար գլխացավանք դառնալ»
Ամերիկյան հայտնի «CNN» հեռուստաալիքը տեսանյութ է պատրաստել Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին և Ադրբեջանի համար «զբոսաշրջության բում» կանխատեսել։
Տեսանյութում նշվում է, թե չնայած այն հանգամանքին, որ Բաքվում այժմ կառուցվում են նոր հյուրանոցներ, միևնույն է, դրանք չեն կարողանա տեղավորել «Եվրատեսիլ»-ի համար Բաքու ժամանած զբոսաշրջիկներին։ Մոտավորապես 70-75 հազ. մարդ կարող է այցելել Բաքու մայիսի վերջերին, այնինչ ամբողջ Ադրբեջանում գնտվող հյուրանոցները կարող են տեղավորել միայն 31 հազ.–ին։ Ավելին՝ Բաքվում հյուրանոցները կարող են ընդունել միայն 15 հազ. մարդու։ Հարց է ծագում՝ որտե՞ղ են տեղավորվելու «եվրատեսիլյան հյուրերը»։
Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը նշել է, որ մինչև մայիս Բաքվում ևս 6 հյուրանոց կկառուցվի։
«Այսպիսով՝ 15 հազ. մարդ տեղավորող Բաքվի հյուրանոցների համար «Եվրատեսիլ»-ը կարող է գլխացավանք դառնալ»,–նշում է «CNN»-ը։