Շատ աշխատանք կա անելու Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական համաձայնության հասնելու համար․ Բլինքեն (տեսանյութ)
Շատ աշխատանք կա անելու Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական համաձայնության հասնելու համար: Այս մասին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ ամփոփիչ լիագումար հանդիպման ավարտին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա նշեց, որ Բաքվի և Երևանի միջև ամենաբարդ հարցերը նախատեսվում է լուծել բանակցությունների ավարտին։
Սպասվում է, որ հաջորդ հանդիպումը կկայանա մի քանի շաբաթից, որը կկազմակերպեն Եվրամիության մեր գործընկերները։ Այս մասին ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ հանդիպումների արդյունքներով։
«Որքան մոտենում ենք, այնքան դուք (ադրբեջանական և հայկական կողմերը - Tert.am) մոտենում եք համաձայնության: Շնորհակալություն ձեռք բերված առաջընթացի և առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում այս աշխատանքը շարունակելու վճռականության համար»,-հավելեց Բլինքենը:

Աղբյուրը՝ tert.am