Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են ԼՂ հիմնահարցը
Հոկտեմբերի 14–ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տարածաշրջանային թեմաներով հերթական խորհրդակցությունն է կայացել Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գ. Կարասինի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ֆ. Սինիրլիօղլուի միջև։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության, արդիական խնդիրների շուրջ։