Լրահոս

15.10.2011 10:43


Նախընտրական արշավի համար Օբաման երեք ամսում 70 մլն դոլար է հավաքել

Նախընտրական արշավի համար Օբաման երեք ամսում 70 մլն դոլար է հավաքել

«USA Today»–ը փոխանցում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Դեմոկրատական կուսակցությունը հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նախագահական նախընտրական արշավի համար հավաքել են 70 մլն դոլար։

Օբամայի շտաբին նվիրաբերել են 42,8 մլն դոլար, Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովին՝ 27,3 մլն դոլար։ Ապրիլ–հունիս ամիսներին, ինչպես հիշեցնում է «The Wall Street Journal»–ը, նվիրաբերությունների ամբողջ գումարը կազմել էր 86 մլն դոլար։

Նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուները, որոնք մրցում են իրենց թեկնածությունն առաջադրելու համար, ավելի քիչ միջոցներ են հավաքել։

Այսպես՝ Տեխասի նահանգապետ Ռիկ Փերրին այդ նույն ժամանակահատվածում կարողացել է հավաքել մոտ 17 մլն դոլար, իսկ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին նվիրաբերել են 11–14 մլն դոլարի գումար։ Հանրապետական կուսակցության ազգային հանձնաժողովին նվիրաբերվել է 23,4 մլն դոլար։

2008թ. քարոզարշավի ժամանակ Օբաման հավաքել էր 745 մլն դոլար։ Այս անգամ իր ընտրական շտաբը հույս ունի նվիրաբերություն ստանալ 1 մլրդ դոլարի չափով։

Այս խորագրի վերջին նյութերը