Ջեյք Սալիվանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խուսափել սադրանքներից
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում կոչ է արել թուլացնել լարվածությունը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Twitter-ում կատարած գրառման մեջ։
«Ուրախ ենք այսօր Սպիտակ տանը միասին հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Ես խրախուսեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից և թուլացնել լարվածությունը՝ վստահություն կառուցելու համար»,-գրել է Սալիվանը։
Ջեյք Սալիվանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել խուսափել սադրանքներից
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում կոչ է արել թուլացնել լարվածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Twitter-ում կատարած գրառման մեջ։