Քաղաքական

29.06.2023 07:49


ԼՂ-ում նոր բախումները չեն ազդել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակացույցի վրա․ պետդեպի խոսնակ

ԼՂ-ում նոր բախումները չեն ազդել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակացույցի վրա․ պետդեպի խոսնակ

Լեռնային Ղարաբաղում նոր բախումները չեն ազդել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակացույցի վրա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետական քարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։

Նա նշել է, որ «ամեն ինչ կշարունակի ընթանալ նախատեսվածի պես»։

«Վերջին միջադեպերը ընդգծեցին տեւական եւ արժանապատիվ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել կողմերին հասնել դրան, և պետքարտուղար Բլինկենն անմիջականորեն ներգրավված է խաղաղ գործընթացում: Ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու տական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է։ Արտգործնախարարների հետ երեկվա հանդիպումները կառուցողական էին։ Եվ մենք շարունակում ենք այս քննարկումները զարգացնել այսօր և վաղը, քանի դեռ խաղաղ բանակցությունները շարունակվում են»,-ասել է Վեդանտ Պատելը։

Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար խոսնակ Մեթյու Միլլերը թվիթերյան իր էջում գրել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է կողմերին օգնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու հարցում։

«Մենք խորապես մտահոգված ենք Ղարաբաղում մարդկային կորուստներով։ Վերջին իրադարձությունները ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգները հավատարիմ է կողմերին օգնելու այդ նպատակին»,-գրել է Միլլերը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը