ՀՖՖ–ն ՈւԵՖԱ–ից սպասում է Բերեզովսկու կարմիր քարտի բողոքարկման պատասխանին
Ֆուտբոլի «Եվրո–2012»–ի ընտրական փուլի Իռալնդիա–Հայաստան խաղի ժամանակ իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն չհիմնավորված կարմիր քարտ ցույց տալով՝ խաղադաշտից հեռացրեց տուգանային հրապարակի սահմաններից դուրս ձեռքով գնդակին դիպչելու պատճառաբանությամբ, ինչից հետո կտրուկ փոխվեց խաղի ընթացքը, քանի որ Հայաստանը մնաց 10 ֆուտբոլիստով։ Սակայն մասնագետները, ինչպես նաև լուսանկարներն ու տեսանյութերն ապացուցում են, որ Բերեզովսկին գնդակին դիպել է ոչ թե ձեռքով, այլ կրծքով։ Բացի այդ, Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Քոքսը, մինչև Բերեզովսկու հարվածը, գնդակը ձեռքով էր խաղարկել, ինչը, ի դեպ, լրատվամիջոցներին խոստովանել է անձամբ Քոքսը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում հյատարարարություն էր տարածել, թե իրենք Բերեզովսկու կարմիր քարտը բողոքարկելու են։ «7օր»–ը փորձել է ճշտել, թե ո՞ր փուլում է բողոքարկման գործընթացը։ Մեզ հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո խոսնակ Տիգրան Իսրայելյանն ասել է. –Մենք դիմել ենք ՈւԵՖԱ և դեռ պատասխան չենք ստացել։ Այժմ մենք սպասում ենք պատասխանին։ 7or.am