Կարծիք

28.06.2023 19:55


Արժանապատվության պակաս և ողորմելիություն

Արժանապատվության պակաս և ողորմելիություն

Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը, հարձակումներ գործում, կրակում և սպանում արցախցի երիտասարդներին։ Պարզ է, որ այդ ամենը կատարվում է Թուրքիայի ուղղորդմամբ և քաջալերմամբ։ Եվ այս ամենի ֆոնին վարչապետ կոչեցյալը շնորհավորում է Թուրքիայի նախագահին տոնի առթիվ։ Ի՞նչ դնես սրա անունը՝ պետական մտածողությո՞ւն և դիվանագիտությո՞ւն, թե՞ արժանապատվության պակաս և ողորմելիություն։ Իհարկե վերջինները, բայց ոչ միայն։

Ինչպես քպ-ականներն են հարմար առիթ փնտրում քծնելու, սողալու համար իրենց տիրոջ ոտքերի առաջ, այնպես էլ նրանց ստրկատերն է ամեն առիթով քծնում, սողում, արդեն իր տիրոջ՝ Թուրքիայի նախագահի առաջ։ Ցավոք, սա է իրականությունը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը